Logo

Քրիստիան Բեյլի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Ամստերդամ» ֆիլմը «տապալվել» է կինովարձույթում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 11.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դեյվիդ Օ. Ռասելի աստղային կազմով պատմական դրաման՝ «Ամստերդամ»-ը, «տապալվել» է կինովարձույթում՝ Հյուսիսային Ամերիկայի 3005 կինոթատրոններում վաստակելով  6.5 միլիոն դոլար: 

Ֆիլմը, որի արտադրությունն արժեցել է 80 միլիոն դոլար, չի կարողացել լավ արդյունք գրանցել և կարող է դառնալ տարվա ամենամեծ «տապալումներից» մեկը:

«Ամստերդամ»-ը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը «Smile» և «Lyle, Lyle, Crocodile» ֆիլմերից հետո, վատ արդյունք է գրանցել նաև արտերկրում՝  վաստակելով 3.5 միլիոն դոլար 30 երկրում:

10 միլիոն դոլար արժողությամբ համաշխարհային մեկնարկը ցավալի է «Օսկար»-ի հնգակի հավակնորդ Ռասելի, ինչպես նաև Disney-ի և  New Regency-ի համար, որոնք աջակցել են ֆիլմին:

Աղբյուրը՝ Variety

 
 

 

 

fastnews-ads-banner