Logo

Կնատյաց նկարիչը, որը սիրում էր նկարել մարմնավաճառներին…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
eddegdeg - Կնատյաց նկարիչը, որը սիրում էր նկարել մարմնավաճառներին...

Ֆրանսիացի գրող Էդմոն դը Գոնկուրը 1874 թվականին այցելում է դեռևս անհայտ մի նկարչի՝ Էդգար Դեգայի արվեստանոց։ Այնուհետև գրում է իր օրագրում ՝«ժամանակակից աշխարհի բոլոր սյուժեներից նա ընտրել էր լվացարարուհիներին ու բալերինաներին. արդյունքում ստացվել էր մի աշխարհ, որը բաղկացած էր վարդագույնից և սպիտակից։ Նա գտել էր ամենահիանալի առիթը՝ օգրագործելու նուրբ, բաց երանգներ»։ Ավելի ուշ Դեգան կխոստովանի, որ բալետն ընդամենը առիթ է՝ ոչ միայն նուրբ երանգներ կիրառելու, այլև շարժմանը հետևելու համար»…

Ասում են՝ Էդգար Դեգան կնատյաց էր. տարօրինակ է, չէ՞ որ նա իր  ողջ կյանքում նկարում էր հենց կանանց… Այս հարցի շուրջ տարիներ շարունակ վիճում են տարբեր արվեստաբաններ. արդյո՞ք Դեգան իսկապես ատում էր կանանց։ Եկեք հասկանանք…

Эдгар Дега - Ванна

Բանն այն է, որ…

Երիտասարդ տարիներին նկարիչը հասարակաց տանը վարակվել էր սիֆիլիսով, ինչը այդ տարիների բոհեմի ամենազազրելի ու տարածված հիվանդությունն էր։ Հիվանդությունն այնքան էր ցնցել Դեգային, որ անգամ ապաքինվելուց հետո նա սկսեց զզվանքով վերաբերվել գեղեցիկ սեռին։ Գուցե հենց դա էր պատճառը, որ Դեգան այդպես էլ չամուսնացավ, իսկ նամակագրություններն ու նկարչի ժամանակակիցները վկայում են՝ նրա կյանքում անգամ սիրավեպեր չեն եղել։ Դեգայի տանն ու կյանքում մշտապես միայն մեկ կին է եղել՝ տան տնտեսուհի Զոյան։ Դեգան անվերջ պատկերում էր կանանց, որոնք լոգանք էին ընդունում, մաքրում էին մարմինը, չորացնում ու սանրում էին վարսերը, հագնվում էին…

После купания. Женщина вытирается, c.1905 - c.1907 - Эдгар Дега - WikiArt.org

Դեգայի կնատյացության ու երդվյալ ամուրիության պատճառները ամենալավը հասկացել ու բնորոշել է Վան Գոգը.

«Դեգան ապրում է լուռ ու աննկատ, ինչպես գավառական նոտարիուսը և չի սիրում կանանց, նա գիտի, որ նրանց հետ հարաբերվելիս, կդառնա հոգեպես անառողջ ու գեղանկարչության մեջ անկարող»։

Մահից առաջ, Դեգան մանրամասն գրել էր, թե ովքեր պիտի մասնակցեն իր հուղարկավորությանը, իսկ ընկերոջը հանձնարարել էր, որ որպես ճառ ասեն ընդամենը մեկ նախադասություն. «Նա այնքան շատ էր սիրում նկարել»։

Նրա բնորդուհիների մեծ մասը մանրմնավաճառներ էին…

Եվ նկարիչը չէր թաքցնում այդ փաստը։ Նրա կտավների վերնագրերը խոսում են իր փոխարեն. «Սենյակ հասարակաց տանը», «Հաճախորդին սպասելիս», «Տեսարան հասարակաց տանը», «Լուրջ հաճախորդը», «Բռնաբարություն» և այլն։ Ո’չ, Դեգան չէր հիանում կանացի մարմնով, Դեգան նայում էր այդ մարմիններին մերթ խղճահարությամբ, մերթ հեգնանքով, մեկ քննադատությամբ։

«Ես հաճախ նրանց նայում էին այնպես, ինչպես կնայեի կենդանիներին»,-ասում էր Դեգան՝ իրեն հատուկ ցինիզմով։

Купальщица у воды», Эдгар Дега. Картины о бане

Սովորաբար Դեգան նկարում էր մերկ բնորդուհիներին՝ մեջքից, նրանց դեմքերը շատ հազվադեպ են երևում։ Դեգայի բնորդուհիներից  մեկն ասել է. «Այս տարօրինակ պարոնը ինձ նկարելուց առաջ չորս ժամ մազերս էր սանրում», մյուսը խիստ հիասթափված, ավելացրել է. «Նա հետաքրքրված չէ սիրով ու սիրախաղով»։

Էդգար Դեգան նաև չէր սիրում երեխաներին, շներին, շատախոսություն ու ծաղիկներ։ Լսելով որևէ հավաքույթի կամ ճաշկերույթի մասին, որտեղ ինքը չէր եղել, Դեգան արհամարհանքով ասում էր. «Այնտեղ հաստատ նաև շատ ծաղիկներ եղած կլինեն»։

Բալերինաներ, շարժումներ ու սպիտակ գործվածքներ 

Դեգան հայտնի է իր բալետի պարուհիների շարքով, որոնք առանձնանում են իրենց գեղեցկությամբ, նրբագեղությամբ, զգացմունքայնությամբ, կրքով ու թրթիռով։ Սակայն նկարիչն իրեն բնորոշ ցինիզմով, իր այս շարքի մասին գրում է. «Ինձ անվանում են պարուհիների գեղանկարիչ, չեն հասկանում, որ պարուհին ինձ համար առիթ է եղել նկարելու գեղեցիկ գործվածքները»։ Դեգան դեռևս շատ երկար կպատկերի բալերինաների, որոնք քորում են գլուխը, մարզում են հոգնած մեջքն ու ոտքերը, ձանձրանում են բալետի դասերին, ուղղում են սանրվածքը….

Pin by Бондаренко Алла on искуство | Edgar degas, Edgar degas art, Dancer painting

XIX դարի ֆրանսիական քննադատները վկայակոչում էին՝ «նա ատում է կանացի մարմինը, նկարում է կանանց ամենաանհեթեթ ու վանող դիրքերով»։ Դեգայի մեղասագործությունների թվին են դասում նաև երկարատև սեանսները, որոնց ընթացքում բնորդուհիները պիտի անշարժ մնաին շատ անհարմար դիրքերով և շատ երկար ժամանակ։ Ժամանակակից վերլուծաբաններն անգամ գրում են՝ «նրա պատկերած կանայք՝ ցուցադրության դրված կենդանիներ են, ինչպես գազանները՝կենդանաբանական այգում»…

Այսօրվա դիտակետից անհնար է վստահաբար պնդել, որ կանացի մարմինների նկարիչը՝ Էդգար Դեգան, իսկապես, կնատյաց էր։ 

Խոստովանեք, որ տարօրինակ ընտրություն է՝ նկարել այն, ինչն  ատում ես…

 

 

 


fastnews-ads-banner