Logo

Կկայանա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

13:25 / 28.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ:

Ավետիք Իսահակյանի 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունվարին հայտարարել էր Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան:

Հոբելյանական երեկոյին կկայանա նշված ստեղծագործության պրեմիերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Կարեն Դուրգարյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան, մենակատարներ՝ Արման Առաքելյան և Տիգրան Հակոբյան:

fastnews-ads-banner