Կիսլովոդսկում Չեբուրաշկայի 12 հուշարձան կկանգնեցվի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքային վարչակազմին։
Հրապարակման մեջ ասվում է, որ քաղաքային իշխանությունները մրցույթ են հայտարարել քանդակների կառուցման համար։ Նշվում է, որ հուշարձանների բարձրությունը նախատեսվում է մինչև 1,5 մետր։
Գործակալության տվյալներով՝ ռուսական կինովարձույթի իրական ռեկորդակիր դարձած ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Կիսլովոդսկում։ Ինչպես նշել են քաղաքապետարանում, քաղաքն արժանացել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի երրախտագիտությանը՝ «ֆիլմի ստեղծման գործում անգնահատելի աջակցության համար»։
Ավելի վաղ Կիսլովոդսկի քաղաքապետ Եվգենի Մոիսեևը հայտնել էր, որ որոշ ժամանակ անց Չեբուրաշկայի քանդակը կհայտնվի քաղաքում՝ Կառլ Մարքսի փողոցում, որտեղ նկարահանվել է համանուն ֆիլմի տեսարաններից մեկը։ Ի պատասխան՝ Կիսլովոդսկի բնակիչները սոցիալական ցանցերում քննադատել են քաղաքում Չեբուրաշկայի հուշարձանը տեղադրելու գաղափարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Չեբուրաշկան» դարձել է ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։