Logo

«Կիրականանա այն երազանքը, որին սպասել եմ այդքան տարի». Արկադի Դումիկյան

17:28 / 05.08.2025Լուրեր
null

Օգոստոսի 16-ին Հրազդան մարզադաշտում կկայանա Արկադի Դումիկյանի մենահամերգը: Երգիչը ֆեյբուքի գրառմամբ անդրադարձել է այդ կարևոր իրադարձությանը: «Բարեկամներ, օգոստոսի 16-ը հատուկ օր է։ Օր, որի համար երկար ժամանակ աշխատել եմ՝ հավատով, սիրով և մեծ ջանքերով։ Սա կլինի իմ ամենամեծ մենահամերգը։ Մնացել է ընդամենը մի քանի օր, և կիրականանա այն երազանքը, որը կրել եմ իմ մեջ այդքան տարի։ Սա պարզապես համերգ չի լինի։ Սա կլինի մի օր, որը մենք միասին կստեղծենք և կհիշենք հավերժ», - գրել է երգիչը։

fastnews-ads-banner