Logo

Կիրա Նայթլին աջակցել է Մադոննային «Գրեմմի»-ի «միջադեպից» հետո

14:18 / 09.03.2023Աստղեր
Կիրա Նայթլի

Դերասանուհի Կիրա Նայթլին Harper's Bazaar-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած սկանդալը երգչուհի Մադոննայի լուսանկարի պատճառով։

Հիշեցնենք․ 64-ամյա Մադոննային քննադատել էին չափից շատ պլաստիկ վիրահատություններով տարվելու համար, երբ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո երգչուհու լուսանկարը հայտնվել էր համացանցում «չափազանց ձգված դեմքով»։

«Փոփոխությունները միշտ էլ դժվար են: Մեզ սովորեցնում են, որ սա վատ է։ Մեզ սովորեցրել են, որ մենք չպետք է քայլենք սպիտակած մազերով»,- ասել է աստղը։

Նայթլին նշել է, որ հասարակությունը սխալ է համարում Մադոննայի արտաքին փոփոխությունները, սակայն, միևնույն ժամանակ, քննադատում է կանանց բնական ծերացումը։

«Ինչպե՞ս պետք է ծերանանք մշակութային տարածքում»,- հռետորական հարց է հղել նա։

fastnews-ads-banner