Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանվի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով: Դրա համար հիմք է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի որոշումը: Ըստ հիմնավորման՝ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: «Երևանցիներն ավելի լավ իրազեկված կլինեն իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին՝ շնորհիվ նոր փողոցների անունների, որոնք կարտացոլեն կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները», - ասված է հայտարարությունում: