FastNews Culture-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 7-ից 14-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որն առանձնահատուկ կանդրադառնա 2 մեծության՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Փառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը կլինի հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը։ Նա Լեդի Գագայի «911», R.E.M.-ի «Losing My Religion», Վանեսա Պարադիի «Be My Baby», Լու Ռիդի «What’s Good» տեսահոլովակների հեղինակն է։ Սինգհը նաև 6 գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր է: Կինոաշխարհում նրա ռեժիսորական նորամուտը եղել է 2000 թվականին՝ «Բջիջը» ֆիլմով: Այդ ֆիլմում գլխավոր դերակատարը Ջենիֆեր Լոպեսն էր: