Logo

Կինոաստղ դարձած կենդանիներ. 7 ֆիլմ ամենակարևորի մասին

Հեղինակ
vaik-1985
00:00 / 28.09.2017ՄՇԱԿՈՒՅԹ
sad akita dog from the movie hachiko  inu 20150616 1512828813 - Կինոաստղ դարձած կենդանիներ. 7 ֆիլմ ամենակարևորի մասին

5. Մարտական ձին/Боевой Конь/War hors 2012

Ալբերտի և Ջոուի ձիու անհավանական ընկերության մասին պատմող այս ֆիլմը, նկարահանված է ամերիկացի գրող Մայքլ Մորպուրգոյի վեպի հիման վրա: Ֆիլմի ռեժիսոր, նորին մեծություն Սթիվեն Սփիլբերգը բավական մասշտաբային նկարահանումներ անցկացրեց, մոտ 5800 հոգանոց մասսայական տեսարաններ, ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ջոուիի դերում նկարահանվեցին ավելի քան 14 ձիեր, եղել են տեսարաններ որտեղ օգտագործվել է 280 ձի:
Նկարահանման հրապարակում մշտապես ներկա են եղել կենդանիների պաշտպանության ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ովքեր նկարահանումների ավարտից հետո ֆիլմին մաքսիմալ գնահատական են տվել՝ կենդանիների հետ որակյալ աշխատանք կատարելու կապակցությամբ:
Ֆիլմը 2012 թվականին ունեցել է 6 նոմինացիա Օսկար մրցանակաբաշխությունում, ինչպես նաև նոմինացիաներ «Ոսկե գլոբուսում» և «BAFTA»-ում:

6. Բժիշկ Դուլիթլ/Доктор дулиттл/Doctor Dolittle 1998

Բժիշկ Ջոն Դուլիթլը շատ հանգիստ կարող է իրեն զգալ երջանիկ և կայացած մարդ: Նա ունի սիրող կին, երկու հրաշալի աղջնակ, և ուր որ է նա կկնքի անչափ շահավետ պայմանագիր: Սակայն մի օր նա սկսում է հասկանալ կենդանիների լեզուները, ինչի պատճառով էլ նրա կյանքում սկսում են ծագել բազմաթիվ խնդիրներ:
Բժիշկ Դուլիթլի մասին պատմող գրքի մտահաղացումը Հյու Լոֆթինգի մոտ առաջանում է դեռ առաջին համաշխարհային պատերազմի  ժամանակ: Նա բառացիորեն խրամատներում է սկսում գրել գրքի առաջին տողերը:

Հենց այդ գրքի հիման վրա էլ ռեժիսոր Բեթի Թոմասը 1998 թվականին նկարահանում է, 1967 թվականին նկարահանած համանուն երաժշտական ֆիլմի ռիմեյքը:
Նկարահանումներին մասնակցել են բազմաթիվ կենդանիներ, որոնք էլ ֆիլմի հիմնական գործող կերպարներն են:

7. Պիի կյանքը/Жизнь Пи/ Life of Pi 2012

Ֆիլմը նկարահանվել է Յան Մարտելի համանուն վեպի հիման վրա, այնտեղ պատմվում է կենդանաբանական այգու հնդիկ տնօրենի որդու մասին, ով փորձում է ապրել ներդաշնակության մեջ, ճանաչել աշխարհը և գտնել աստծուն իր կյանքում:
Եվ այնպես է ստացվում, որ Պիի ընտանիքը իրենց կենդանաբանական այգու կենդանիների հետ միասին պետք է տեղափոխվեն Հնդկաստանից Կանադա, սակայն տեղի է ունենում նավաբեկություն և գլխավոր հերոսը օրանգուտանի, բորենիի, զեբրայի և բենգալյան վագրի հետ միասին հայտնվում է մեկ նավակի մեջ:
Բնության և մարդու միջև կյանքի ու մահվան այս պայքարում, մեզ ներկայացնում են  մարդկային արատներն ու բնազդային ուղղորդումները, ինչպես նաև անզորությունը բնության ուժի և վեհության արջև:
Ռիչարդ Պարկեր անունով վագրը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, հիմնական պատմությունը կառուցվում է հենց նրա և գլխավոր հերոսի միջև: Թեև ֆիլմում ավելի շատ  վագրի գրաֆիկական տերբերակն էր, սակայն իսկական վագրի հետ նույնպես նկարահանումներ են եղել, որոնք անխոս բավականին դժվար են անցել:
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան ֆիլմն անվանել է տարվա լավագույն տասը ֆիլմերից մեկը, ինչպես նաև ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությունում ներկայացվել  է  11 անվանակարգում։

Աղբյուրներ՝ Wikipedia, Kinopoisk.ru:

1 2

fastnews-ads-banner