Logo

Կիանո Ռիվզին նկատել են լոնդոնյան ռեստորանում Ալեքսանդրա Գրանտի հետ

12:40 / 10.04.2025• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Պապարացիները բացառիկ համատեղ լուսանկար են արել 60-ամյա Կիանու Ռիվզին սիրելիի՝ 52-ամյա Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում է People-ը։ Սիրահարները զբոսնել են Լոնդոնում, իսկ հետո ճաշել տեղի ռեստորաններից մեկում։ Աստղերն աներևակայելի երջանիկ տեսք են ունեցել։

Ռիվզի երկրպագուներն ուրախացել են՝ հնարավոր է, որ դերասանն ու նրա ընտրյալը վերջապես պաշտոնականացրել են իրենց հարաբերությունները։ Հիշեցնենք, որ նրանք սկսել են հանդիպել 2011 թվականից, սակայն միայն ութ տարի անց՝ 2019 թվականին, նրանք հանրության առաջ հայտնվեցին որպես զույգ։ 

 

fastnews-ads-banner