Կանադացի դերասան Կիանու Ռիվզը ցանկություն է հայտնել էկրանավորել «BRZRKR» կոմիքսը, հայտնում է Collider-ը։
Netflix-ը նախատեսում է թողարկել անիմացիոն սերիալ և կենդանի մարտաֆիլմ՝ հիմնված կոմիքսի վրա։ Անիմացիոն ֆիլմի մանրամասները չեն բացահայտվում, իսկ սպասվող ֆիլմի մասին հայտնի է, որ գլխավոր դերը խաղալու է Ռիվզը։ Ֆիլմի սցենարիստ Մեթսոն Թոմլինսն ասել է, որ ավարտել է սցենարի վրա աշխատանքը, սակայն «Մատրիցա»-ի աստղը դեռ չի կարդացել այն։
Ռիվզը հայտնել է, որ դեռ վաղ է ռեժիսոր փնտրել ֆիլմի համար, քանի որ սցենարը դեռ հաստատված չէ։ Ավելին, նա հավելել է, որ ինքն էլ է հետաքրքրված ֆիլմի նկարահանմամբ. դերասանի խոսքով՝ նման «ելքի» հավանականությունը 33% է։
«Ես գիտեմ, թե որքան աշխատանք է պահանջվում: «Man of Tai Chi»-ում ես դարձա ռեժիսոր, քանի որ ներգրավված էի սցենարի ստեղծման գործընթացում: Բայց «BRZRKR»-ի մասով ես դեռ վստահ չեմ։ Ես պետք է կարդամ սցենարը: Ես նաև կցանկանայի, որ նախագծի համահեղինակ լինի, որը կարող է իր ներդրումն ունենալ», - ասել է Ռիվզը: