Կիանու Ռիվզը կվերադառնա Ջոն Ուիքի դերին «Բալետի պարուհին» («Ballerina») ֆիլմում։ Այն «Ջոն Ուիք» ֆիլմաշարի սփին-օֆֆն է, հայտնում է Collider-ը։
Ֆիլմը կպատմի մարդասպանների բալետի դպրոցի մի երիտասարդ աղջկա մասին, որը երազում է վրեժ լուծել իր ծնողների մահվան համար։ Ռեժիսորը Լեն Ուայզմանն է, սցենարիստը՝ Շեյ Հաթենը։
Հրատարակության տվյալներով՝ նկարահանումները տեղի են ունենում Պրահայում, և Ռիվզն արդեն մասնակցում է դրանց։ Բացի Կիանուից, ֆիլմում նկարահանվել են նաև Անա դե Արմասը և Յեն Մաքշեյնը։
«Բալետի պարուհին» կլինի Ջոն Ուիքի մասին ֆիլմաշարի երկրորդ սփին-օֆֆը: Թողարկման է պատրաստվում նաև «The Continental» սերիալ-պրիքվելը: