Դերասան Կիանու Ռիվզը գրեթե երեք ամիս պատրաստվել է «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի էքշն տեսարաններին։ Այդ մասին նա խոսել է մարտաֆիլմի ստեղծման մասին պատմող տեսանյութում, որը հրապարակվել է Lionsgate ստուդիայի YouTube-յան ալիքում։
«Մարզումները տևել են 12 շաբաթ: Սա էքշնի նոր մակարդակ է։ Գիտե՞ք, նունչակներին տիրապետելը դժվար էր: «Ջոն Ուիք»-ում մարտական տեսարանները մի փոքր ավելի շատ ջանք են պահանջում: Նոր ֆիլմը հստակ ցույց է տալիս թիմի ջանքերն ու նվիրվածությունը»,- ասել է Ռիվզը։
Ամենադժվարը Ռիվզն անվանել է ավտոմեքենայով հնարքը, որում նրա կերպարը սլանում է Փարիզի պատմական Հաղթական կամարի շուրջը։ Դերասանը պետք է սովորեր 180 աստիճան պտույտ անել, դրիֆտ անել, լիցքավորել ինքնաձիգը և կրակել մեքենայի դռնից։
Ֆիլմի համաշխարհային թողարկումը նախատեսվում է 2023 թվականի մարտի 24-ին։