Logo

Խուլիո Իգլեսիասին ձերբակալել են Պունտա Կանայում

11:37 / 23.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Իսպանացի լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասը  հայտնվել է տհաճ իրավիճակում։ Նա կարճ ժամանակով ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա օդանավակայանում՝ ճամպրուկներում մեծ քանակությամբ սնունդ տեղափոխելու համար։

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  նրա ուղեբեռում հայտնաբերվել է 42 կգ տարբեր մրգեր, բանջարեղեն եւ միս.մասնավորապես ելակ, կեռաս, լոլիկ, սպանախ, հազար ու սունկ։ La Vanguardia-ն հայտնում է, որ 80-ամյա երգիչը պարբերաբար ճամփորդում է իր մթերքներով։

Մի քանի կիլոգրամ սննդամթերքն առգրավվել է, իսկ երգչին շուտով ազատ են արձակվել: 

 

 

fastnews-ads-banner