Logo

«Խոսքեր չեմ գտնում նկարագրելու զգացողություններս»․ Լոս Անջելեսում կայացել է Էրիկի մենահամերգը

00:58 / 04.12.2024Լուրեր
null

Դեկտեմբերի 1-ին, Լոս Անջելեսի «The Orpheum» թատրոնում տեղի է ունեցել Էրիկ Կարապետյանի մենահամերգը: «Շնորհակալ եմ իմ սիրելի ու անփոխարինելի հանդիսատես: Խոսքեր չեմ գտնում նկարագրելու զգացողություններս: Շնորհակալ եմ, Լոս Անջելես։ Իմ համերգը ու Ձեր ջերմությունը՝ իմ սիրելի հանդիսատես, հավերժ կպահեմ իմ սրտում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսին և ընկերներիս՝ իսկական հայ, մեծատառով Արմեն Դեր-Գրիգորյանին և Կարեն Վարդանյանին։ Անհամբեր կսպասեմ մեր մյուս հանդիպմանը », - գրել է երգիչը։

Երգչի հետ նույն բեմում են եղել «Pop Art» վոկալ ստուդիայի սաները։ Նրանց ղեկավարը «Հայ Սուպերսթար 5»-ի մասնակից, ժողովրդական և գուսանական երգեր կատարող Արաքսյա Ամիրխանյանն է։

Էրիկի լոսանջելեսյան համերգին ներկա է եղել նաև ընտանիքը՝ կինը՝ Սվետլանա Իշխանյանն ու սուստրը՝ Սալոմեն։ «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում: Այն լցված էր սիրով, ծիծաղով, պարով և հույզերով: Շնորհակալություն բոլորին ջերմ խոսքերի համար: Հպարտ եմ քեզնով, Էրիկ Կարապետյան», - գրել է Սվետլանան՝ հրապարակելով իր և դստեր լուսանկարը։

 

fastnews-ads-banner