- Քաջերի սերունդները քաջ են լինում։
- Իմաստությամբ կարելի է հաղթել մեծ զորությանը։
- Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կկտրի, այնքան էլ կտիրի։
- Բազմիշխանությունը լավ բան չէ, պետք է մի իշխան լինի։
- Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը:
- Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
- Ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստ, իսկ ժուժկալ մարդն անապատ է փնտրում:
- Կրթությունը ամեն ինչ է:
- Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի բան:
- Անգրագիտությունը մեծ չարիրք է:
- Անգրագիտությունը ինչ բան էլ ձեռնարկի, կկործանի մարդկային կյանքի ամրությունը:
- Բանականության արդյունքը խոհականությունն է: Ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ ու բորբոք պահելով քո բանականության քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը:
- Հասարակ լեզվով այս պատմություններն արի, որպեսզի մեր պատմածների ճշմարտությանը կարոտելով` հաճախակի և անդադար կարդան մեր հայրենիքի պատմությունը:
- Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ:

