Logo

Խոակին Ֆենիքսը Նապոլեոնի դերում՝ Ռիդլի Սքոթի նոր ֆիլմում․ առաջին կադրը

13:06 / 06.04.2023Դերասաններ
Խոակին Ֆենիքս-Նապոլեոն

Apple ընկերությունը ցուցադրել է Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» պատմական ֆիլմի առաջին կադրը, որի գլխավոր դերակատարը Խոակին Ֆենիքսն է: Հայտնի է դարձել նաև ԱՄՆ-ում ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ նոյեմբերի 22-ին։ Կինոթատրոններում ցուցադրություններից հետո կինոժապավենը կհայտնվի Apple TV+ սթրիմինգային ծառայությունում, սակայն թվային թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ կինոնկարը «յուրօրինակ և անձնական հայացք է Նապոլեոնի ծագմանը և նրա անողոք վերելքին դեպի կայսերական գահ՝ իր կնոջ և իսկական սիրո՝ Ժոզեֆինայի հետ երբեմն պայթյունավտանգ հարաբերությունների պրիզմայի միջոցով»։  Նշվում է նաև, որ ֆիլմում կներկայացվեն Նապոլեոնի հայտնի մարտերը (ըստ երևույթին՝ հրապարակված կադրում դրանցից մեկն է), նրա «փառասիրությունն ու զարմանալի ռազմավարական միտքը՝ որպես ականավոր հրամանատար և ստրատեգ»։

Այս ֆիլմն ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին համագործակցությունն էր Սքոթի և Ֆենիքսի միջև, որոնք նախկինում համագործակցել են «Գլադիատոր» ֆիլմում, որում դերասանը խաղում է հռոմեական կայսր Կոմմոդոսի դերը։

Կարող եք կարդալ նաև՝

Կոմմոդոս կայսրը «Գլադիատոր» ֆիլմում և իրական կյանքում․ ո՞վ էր նա

 

 

fastnews-ads-banner