Logo

Խոակին Ֆենիքսը՝ «Բոյի բոլոր վախերը» ֆիլմի նոր կադրում

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:02 / 11.04.2023Կինո
null

«Ռեինկարնացիա» և «Արևադարձ» ֆիլմերի ռեժիսոր Արի Ասթերի նոր՝ «Բոյի բոլոր վախերը» («Beau Is Afraid») ֆիլմից կադր է հրրապարակվել, որում պատկերված է ֆիլմի գլխավոր հերոս Խոակին Ֆենիքսը։ Ռեժիսորի խոսքով՝ Ֆենիքսին հաջողվել է զարմացնել իրեն նկարահանումների ժամանակ` սցենարից դուրս բաներ անելով և ֆիլմում նոր հույզեր մտցնելով:

Ավելի վաղ Արի Ասթերը ֆիլմի փակ ցուցադրությունից հետո ասել էր, որ դերասանն ուշաթափվել է նկարահանման հրապարակում։

A24 ընկերության «Բոյի բոլոր վախերը» ֆիլմը պատմում է «պարանոիկի մասին, որը սկսում է էպիկական ոդիսական», ճանապարհորդություն դեպի հայրենի քաղաքը՝ մոր մոտ: Բոն վախենում է աշխարհում ամեն ինչից և փորձում է տանից դուրս չգալ։ Եվ ճիշտ է, աշխարհը լի է վտանգներով, իսկ փողոցները՝ լցված խելագարներով: Բայց մի օր, չնայած իր մտավախություններին, նա որոշում է մեկնել հայրենի քաղաք։ Նրան աներևակայելի տարօրինակ արկած է սպասվում, որը գերազանցում է տարածությունն ու ժամանակը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի ապրիլի 20-ին։

 

fastnews-ads-banner