Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը»։ Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվեցին 18 անվանակարգերի հաղթողները, որոնք ամփոփում էին 2025 թվականի երաժշտական ձեռքբերումները:
Խազեր 2026՝ անվանակարգեր և հաղթողներ
Լավագույն երգ -Սոնա Ռուբենյան. «Ճանապարհեցիր ինձ տուն»
Լավագույն տեսահոլովակ-«Վարդավառը գալիս է» Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
Լավագույն ալբոմ-Բրյունետ. «LOVE RESERVED»
Լավագույն կոմպոզիտոր-Մարտին Ուլիխանյան
Լավագույն փոփ երգիչ-Արամ Mp3
Լավագույն փոփ երգչուհի-Իվետա Մուկուչյան
Լավագույն գործիքավորում (ոչ դասական)- Կարեն Սևակ
Լավագույն հեղինակ-կատարող-Սոնա Ումրոյան
Տարվա հայտնություն-Սիմոն
Լավագույն ռոք արտիստ կամ խումբ-Նեմրա
Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ-ՄԻՇՈ
Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ-Խաչիկ Սահակյան
Լավագույն դասական նախագիծ-Սիմֆոնիկ Հայկո «Բաց երկնքի տակ»
Լավագույն դասական երգիչ-Արսեն Սողոմոնյան
Լավագույն դասական երգչուհի- Ջուլիանա Գրիգորյան
Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն-«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա
Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ-Կարեն Սևակ բենդ
Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում-Տաթև Ասատրյան
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» կողմից և ուղեկցվել էր հանդիսավոր կարմիր գորգի արարողությամբ:

«Խազեր» մրցանակաբաշխությունը հանդիսանում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի ամենակարևոր նախագծերից մեկը, որը նպատակ ունի գնահատել և ճանաչել երկրի երաժշտական ոլորտում տարվա ընթացքում իրականացված լավագույն աշխատանքները: Մրցանակաբաշխությունը ստացել է իր անունը՝ խազերի միջնադարյան նոտագրական համակարգից՝ խորհրդանշելով երաժշտության պատմական արմատներն ու ստեղծագործական ժառանգությունը:




