Logo

«Խատուտիկի գինի»․ պրեմիերա՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում [լուսանկարներ]

15:15 / 14.02.2023Պրեմիերա
Խատուտիկի գինի-ներկայացում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում կայացել է «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղը: 

Ռեյ Բրեդբերիի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը երկար սպասված իրադարձություն էր:  Բեմականացման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է

Խատուտիկի գինի-1

Երեկոյին ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Քաղաքապետը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ մայրաքաղաքի մշակութային կյանքը հետաքրքրացնելու համար:

Խատուտիկի գինի-2

Խատուտիկի գինի-3

Խատուտիկի գինի-4

Երևանի քաղաքապետարանը թատերական կազմակերպություններին և թատերարվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու նպատակով  2022 թվականին Ս. Սարգսյանի անվան համազգային պետական և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնների նոր բեմադրությունների համար հատկացրել է 6-ական միլիոն ՀՀ դրամ: 

fastnews-ads-banner