Կազուհիրո Ցուձին (Kazuhiro Tsuji) պլաստիկ դիմահարդարման ոլորտում Հոլիվուդի ամենապահանջված վարպետներից է: Նա հայտնի է «Սևազգեստ մարդիկ», «Կապիկների մոլորակ», «Նորբիթ» ֆիլմերում իր աշխատանքով։ Բացի իր կինեմատոգրաֆիկ աշխատանքից, Կազուհիրոն ստեղծում է հայտնի անձնավորությունների հիպերռեալիստական 3D քանդակները, ինչպիսիք են Աբրահամ Լինքոլնը, Սալվադոր Դալին, Էնդի Ուորհոլը: Աշխատանքի ընթացքում վարպետն օգտագործում է համապատասխան նյութերի մի ամբողջ փաթեթ՝ սիլիկոն, լատեքս, ժելատինային խառնուրդներ։
Բացի կինոյում իր աշխատանքից, ճապոնացի վարպետն ակտիվորեն աշխատում է որպես դիմանկարիչ, կազմակերպում վարպետության դասեր և անհատական ցուցահանդեսներ։

Կազուհիրո Ցուձին սկսել է նկարել և քանդակել դեռ մանկուց։ Նա փորձել է առարկաները պատկերելու բոլոր հնարավոր մեթոդները և եկել այն եզրակացության, որ նրան ամենալավը տրվում են դիմանկարները։ Ժամանակի ընթացքում Կազուհիրոն հիմնել է պլաստիկ դիմահարդարման իր ընկերությունը: Վարպետն ակտիվորեն համագործակցել է ճապոնական կինոընկերությունների հետ։ 1996 թվականին Կազուհիրոն աշխատանքի է հրավիրվել Հոլիվուդ։

Էնդի Ուորհոլի քանդակը

Աբրահամ Լինքոլնի քանդակը

Հիպերռեալիստական քանդակ

Վարպետն աշխատելիս
Նրա այլ աշխատանքներ՝





