Logo

Կայացել է «Սիրելի Սահմի» հեռուստասերիալի փակ նախադիտումը (տեսանյութ և լուսանկարներ)

17:25 / 30.03.2024Լուրեր
null

Երեկ կայացել է «Սիրելի Սահմի» հեռուստասերիալի վերջին 2 սերիայի փակ նախադիտումը: Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոսի սիրո մասին պատմող սերիալի փակ նախադիտմանը ներկա էին սերիալի դերասանական և ստեղծագործական կազմը, Իննա Խոջամիրյանի և Գոշ Ակոբսի ընկերներն ու մի շարք հայտնիներ: «Ես միշտ սենտիմենտալ եմ և հիմա տեսնում եմ աշխարհում ու իմ կյանքում ամենագեղեցիկ ընտանեկան տեսարանը, որ հնարավոր էր տեսնել», - իր խոսքում նշել է Իննան՝ ի պատասխան այն ջերմ ծափահարությունների, որոնք ստացել է փակ նախադիման ավարտին: «Գիտեմ, որ սովորաբար պաշտոնական երեկույթների սկզբում բացման գեղեցիկ ու մի քիչ էլ պաթետիկ խոսքեր են հնչում, բայց սա պաշտոնական երեկույթ չէ: Այստեղ պարզապես հավաքված են մարդիկ, որոնք «Սիրելի սահմի»-ի գաղափարակիցն են, աջակիցն ու  օգնականը», - նշել է Իննան: 

«Սիրելի Սահմի»-ի վերջին 2 սերիան հեռուստատեսությամբ կցուցադրվի հաջորդ շաբաթ:

 

fastnews-ads-banner