Փարիզում` «Գրան Ռեքս» կինոդահլիճում կայացել է «Պարոն Ազնավուրը» ֆիլմի պրեմիերան: Միջոցառմանը ներկա է եղել նաև Շառլ Ազնավուրի 101 տարեկան քույրը՝ Աիդա Ազնավուրը։
Ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմն է մարմավորում Շառլ Ազնավուրին՝ մեծ շանսոնիեի մասին պատմող կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմում։
Ֆիլմում ներկայացված է 1950-ականներին Շառլ Ազնավուրի հայտնի դառնալու ճանապարհը, նրա բարեկամությունը բազմաթիվ արտիստների հետ։
Թահար Ռահիմը նկարահանվել է նաև Նազարեթ Մանուկյանի դերում Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմում: Ֆիլմը, որի հեղինակն է Մարդիկ Մարտինը, հայ երիտասարդի կյանքի և փորձի մասին է` Հայոց ցեղասպանության և աշխարհի տարբեր ծայրերում դրա արձագանքների լույսի ներքո: Դերասանը «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի»։
Պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը՝ Շառլ Ազնավուրի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը հայտնել է, որ երգիչը դեռ իր կենդանության օրոք է թույլատրել իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել։ Նրա գաղափարն էր, որ ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին շրջանի վրա՝ «զրոյից մինչև փառք»։