Logo

Կայացավ Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխությունը

14:39 / 22.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հունվարի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ՈւՍՈՒՑԻՉԸ մրցանակաբաշխության փակման հանդիսավոր արարողությունը: 

Գրան Պրի մրցանակին՝ 1.000.000 ՀՀ դրամ, արժանացավ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Լիլիթ Ավետիսյանը:

«Ուսուցիչը» մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Ռուսական գրքի տունը Երևանում»՝ «Լիվըր» ընկերության հետ համատեղ: Մրցանակաբաշխության առաքելություն էր՝  բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին աջակցել, խրախուսել և մոտիվացնել.  «Ուսուցիչ» մասնագիտության սոցիալական կարգավիճակը բարձրացնել և լավագույն մանկավարժական փորձը տարածել: 

«Ուսուցիչը» մրցանակաբաշխությունն անց էր կացվում հետևյալ անվանակարգերում․ «Դեբյուտ», «Երիտասարդ ուսուցիչ», «Վարպետ», «Նորարար»,  «Ուսուցիչ-կազմակերպիչ»,  «Ուսուցիչ՝ հավերժ աշակերտ», «Ապրում եմ՝ դպրոցով», «Առաջին ուսուցիչ» , «Իմ ընկեր՝ ուսուցիչ», «Ճակատագրական ուսուցիչ»: 

Ներկայացված շուրջ 382 հայտից ժյուրիի անդամները ընտրել էին լավագույններին: «Իհարկե չափազանց բարդ էր ժյուրիի անդամների համար նման քանակի հայտերից ընտրություն կատարելը: Նախատեսում ենք ՝ մրցույթը դարձնել ամենամյա: Մեր հասարակությունում ուսուցչի հեղինակությունը միշտ պետք է բարձր լինի»,-վստահեցրեց «Լիվըր» ընկերության տնօրեն Լուսինե Քարամյանը

Բոլոր անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչները ստացան 300.000-ական դրամ, հատուկ մրցանակին՝ ուղևորություն Սանկտ-Պետերբուրգ, արժանացան երկու ուսուցիչ. Գոհար Մելտոնյանը՝ Երևանի Դ.Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցից և  Հասմիկ Բիշարյանը՝ Մ. Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրից: 

fastnews-ads-banner