Logo

Կայացավ «Գութան» ազգային երգի-պարի 10-րդ հոբելյանական փառատոնը (լուսանկարներ)

19:05 / 02.09.2024Լուրեր
null

Օգոստոսի 31-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադում, տեղի է ունեցել «Գութան» ազգային երգի-պարի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Համերգին ելույթ ունեցան «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը» խմբերը: Առաջին անգամ փառատոնին մասնակցեց «Ծովակ» խումբը:

Փառատոնն անցկացվեց բացօթյա: Հանդիսատեսն այս տարբերակով հնարավորություն ունեցավ անվճար լսել և ճանաչել հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի նպատակն է պահպանել ազգային-ավանդական երգերն ու պարերը, ինչպես նաև դրանք փոխանցել երիտասարդներին: Կարևոր պայման է գործածել միայն ազգային երաժշտական գործիքներ՝ դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն։

Լուսանկարները՝ «Երևան երևանցիներ» ֆեյսբուքի էջի

 

 

fastnews-ads-banner