Logo

Կայացավ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը

09:09 / 08.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երեքշաբթի երեկոյան Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքի Մալմյո Արենայում կայացավ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը։

Եզրափակչի ուղեգիր նվաճելու իրավունքի համար պայքարում էին 15 երկրների երաժիշտներ: Արդյունքում որոշիչ փուլ կարողացան անցնել Իռլանդիայի, Կիպրոսի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներին։ Ավստրալիան, Ադրբեջանը, Իսլանդիան, Մոլդովան, Լեհաստանը դուրս մնացին 1/2 եզրափակիչ փուլից։

Մրցույթի գլխավոր ֆավորիտների թվում է Խորվաթիայի ներկայացուցիչ, երգիչ և երգահան Մարկո Պուրիշիչը, որը հայտնի է որպես Baby Lasagna՝ էթնոպար Ռիմ Թիմ Թագի Դիմ երգով։ Խորվաթիան նախկինում երբեք չի հաղթել մրցույթում։ Իտալիան կարող է հաղթել Անջելինա Մանգոյի La Noia (Ձանձրույթ) երգով, որը նա կատարում է մայրենի լեզվով։

Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, որին կմասնակցեն 16 երաժիշտներ, որոնցից 10-ը նույնպես կանցնեն որոշիչ փուլ: Մայիսի 11-ին կայանալիք եզրափակիչին կմասնակցեն 20 երաժիշտներ, որոնք հաղթահարել են կիսաեզրափակիչի արգելքը, գումարած Շվեդիան՝ որպես մրցույթի հյուրընկալող երկիր և «Մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ և Եվրոպական հեռարձակողների միություն, EBU)՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիան։

Կիսաեզրափակիչում հաղթողներին որոշում է հանդիսատեսը, իսկ եզրափակչում նրանց կմիանա պրոֆեսիոնալ ժյուրին։ Այս տարի Շվեդիայում հեռուստադիտողները կտեսնեն քվեարկության փոփոխված համակարգ, հաղորդում է SVT-ն: Եթե ​​նախկինում դուք կարող էիք քվեարկել ձեր սիրելի արտիստի օգտին եզրափակչում բոլոր ելույթներից հետո, ապա այս տարի քվեարկությունը սկսվում է նույնիսկ առաջին արտիստի բեմ բարձրանալուց առաջ: Մրցույթի գործադիր պրոդյուսեր Էբբա Ադիելսոնի խոսքով՝ այս կերպ կազմակերպիչները ցանկանում են հեռուստադիտողներին հետաքրքրել շոուի հենց սկզբից։ Սակայն նոր համակարգը բախվել է սոցիալական ցանցերի երկրպագուների քննադատությանը, որոնք կարծում են, որ ծրագրի սկզբում ելույթ ունեցող կատարողները կշահեն:

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մայիսի 9-ին:

 

fastnews-ads-banner