Logo

Կատակերգու Ջիմի Քարը սղոցել է Հիտլերի հեղինակած նկարը [տեսանյութ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:53 / 27.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջիմի Քար

Հեռուստահաղորդավար և կատակերգու Ջիմի Քարը սղոցել է Ադոլֆ Հիտլերի վրձնած նկարը բրիտանական Channel 4 հեռուստաալիքով հեռարձակվող «Ջիմի Քարը ոչնչացնում է արվեստը» հաղորդման եթերում, հայտնում է The Guardian-ը։

Հանդիսատեսի որոշմամբ Քարն իջեցրել է Հիտլերի նկարած քաղաքային բնապատկերը ութ բենզասղոցով սարքի մեջ:

Գերմանացի ֆյուրերի նկարն ավելի վաղ գնվել էր աճուրդում, ենթադրաբար Հիտլերն այն նվիրել էր իր օրոք ավիացիայի նախարար Հերման Գյորինգին։

Շոուի նոր եթերաշրջանում կներկայացվեն նաև Պաբլո Պիկասոյի, BBC-ի նախկին հաղորդավար Ռոլֆ Հարիսի և անգլիացի քանդակագործ և փորագրիչ Էրիկ Գիլի աշխատանքները:

Քարին պարբերաբար քննադատում են արվեստի նկատմամբ իր վերաբերմունքի, ինչպես նաև իր արած կատակների համար:

fastnews-ads-banner