Logo

«Կարծես ինչ-որ մեկը խեղդում է ինձ». Սելիոն Դիոնը հիվանդության պատճառով դժվարանում է երգել

14:13 / 09.06.2024Լուրեր
null

2 տարի առաջ բժիշկները Սելիոն Դիոնի մոտ ախտորոշեցին հազվագյուտ աուտոիմուն նյարդաբանական հիվանդություն՝ Stiff Person Syndrome (SPS): Հիվանդության պատճառով երգչուհին ստիպված եղավ չեղարկել բոլոր համերգները։ «Today» շոուի ժամանակ Դիոնը պատմել է, թե ինչպես է հիվանդությունն ազդում իր ամենասիրելի զբաղմունքի՝ երգելու վրա: «Կարծես ինչ-որ մեկը խեղդում է քեզ, սեղմում՝ կոկորդդ: Դժվարությամբ եմ կառավարում ձայնս «սպազմի» պատճառով։ Այս հիվանդության պատճառով կոտրել եմ նույնիսկ կողոսկրերս», - անկեղծացել է «Գրեմիի» քառակի դափնեկիրը: Չնայաժ դժվարություններին՝ կանադացի երգչուհին հույս ունի վերադառնալու բեմ: «Այս աուտոիմուն խանգարումը հաղթահարելու փորձը եղել է իմ կյանքի ամենադժվար փորձություններից, բայց ես վճռական եմ մի օր բեմ վերադառնալու», - գրել է նա ինստագրամում:

fastnews-ads-banner