Անի Խաչիկյանը դարձել է կարմրահեր և հոնքի շրջանում փիրսինգ է արել։ Դերասանուհին նկարահանել է ընկերների արձագանքն իր ոճափոխությանը և հրապարակել։ Տեսանյութում են Համլետ Առաքելյանը, Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Մանե Մխոյանը, Ռոզի Ավետիսովան, Լուսինե Թովմասյանը, Լեոն, Հրաչ Քեշիշյանն ու կինը՝ Լուսինե Սահակովան, Անիի որդին՝ Տեսլան, և ուրիշներ։ Ըստ դերասանուհու՝ կտրուկ ոճային փոփոխության հեղինակը Գոռ Կիրակոսյանն է։ Ռեժիսորն այս օրերին նկարահանում է «MALLորվածը» ֆիլմը։ Կինոնկարում դերակատարում ունի նաև Անին։ Հենց այդ դերի համար էլ նա դիմել է ոճային փոփոխության։ «Սպասում էի, որ այս փոփոխությունն ավելի շատ բացասական արձագանք կունենա, բայց հաճելիորեն զարմացած եմ ընկերներիս ու բոլորի դրական կարծիքներից», - նշել է Անին։


