«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարերի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը հայտնել է, որ ցանկանում են վերսկսել ֆրանշիզն առանց սիրելի դերասանների։
Նա ասել է, որ նախատեսում է ֆիլմ նկարահանել առանց այնպիսի արտիստների, ինչպիսիք են Ջոնի Դեփը և Մարգո Ռոբին։
Պրոդյուսերն աշխատանքի մեկնարկի հստակ ժամկետ չի նշել՝ պարզաբանելով, որ ամեն ինչ կախված է արտիստներից: «Կարիբյան ծովի ծովահենները» վերագործարկելն ավելի հեշտ է, քանի որ պետք չէ սպասել որոշակի դերասանների», - ասել է նա:
Ֆրանշիզայի հինգերորդ և առայժմ վերջին ֆիլմը թողարկվել է 2017 թվականին։
Մինչ այս՝ փետրվարի 8-ին, Unlimited L's լրատվական պորտալը հայտնել էր, որ ծովահենների մասին նոր ֆիլմում գլխավոր դերը կարող է տրվել սեւամորթ դերասանուհի Այո Էդեբիրիին։ Այսպիսով, Էդեբիրին կկարողանա փոխարինել դերասան Ջոնի Դեփին: Կապիտան Ջեք Ճնճղուկին կփոխարինի գանձերի որսի գնացող երիտասարդ ծովահեն Աննին:


