Դերասանուհի Զոի Սալդանան Entertainment Weekly-ին ասել է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը ներողություն է խնդրել իրենից։
Սալդանան պատմել է, որ իրեն անհարմար է զգացել ֆրանշիզի առաջին մասի նկարահանման հրապարակում, որից հետո արտիստուհին որոշել է չնկարահանվել հաջորդ մասերում։
«Ինձ հաջողվեց հանդիպել Ջերի Բրուքհայմերի հետ, որը ներողություն խնդրեց ինձնից նկարահանման հրապարակում իմ վատ փորձի համար: Նա իսկապես ցանկանում է, որ բոլորը հարմարավետ զգան իր նախագծերում», - ասել է աստղը:
Սալդանայի խոսքով՝ ինքը չափազանց երիտասարդ էր և երբեմն չէր դիմանում ֆիլմի արտադրության արագ տեմպին. «Ես հեռացա՝ առանց լավ տպավորության»,- ասել է դերասանուհին։
Նա խաղացել է ծովահեն Աննա Մարիայի դերը, որը դիմակայում է Ջեք Ճնճղուկին։