Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը դարձավ Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղթողը: Շոն Բեյքերը գերազանցեց Ուոլթ Դիսնեյի ռեկորդը:
Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց հինգ անվանակարգերում, այդ թվում՝ գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ»։
Ընդհանուր առմամբ, Անորան առաջադրվել էր վեց անվանակարգում՝ պարտվելով միայն մեկում՝ Յուրա Բորիսովի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Ռուս դերասանը 2025 թվականի «Օսկարը» զիջեց Կիրան Կալկինին:
Շոն Բեյքերի ֆիլմը գերազանցեց Ուոլթ Դիսնեյի 1954 թվականի ռեկորդը՝ մեկ գիշերվա ընթացքում չորս Օսկար ստանալով։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Շոն Բեյքերը, դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը, Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Հաղթող ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում և ներկայացնում երիտասարդ մերկապարուհու, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու հետ: Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ հարթելու և ամուսնությունը չեղյալ համարելու։