Կառավարությունը լրացուցիչ 191.5 միլիոն դրամ կհատկացնի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։ Ըստ կառավարության հաստատած նոր մոդելի՝ թատրոնին պետք է տրվի 2023-ի եկամուտի կրկնապատիկը։ 2023 թվականին թատրոնի եկամուտը կազմել է 957.9 միլիոն դրամ, հետևաբար 2024-ին թատրոնի համար նախատեսված գումարը պետք է կազմի 1.83 միլիարդ դրամ։ Թատրոնին արդեն տրամադրվել է 1.64 միլիարդ դրամ, բայց պետք է ավելացվի ևս 191.5 միլիոն դրամ։