Փարիզում կայացել է ֆրանսիական գլխավոր կինոմրցանակի՝ «Սեզար»-ի 50-րդ արարողությունը։ Ջուլիա Ռոբերթսը ստացել է հատուկ մրցանակ։
«Գեղեցիկ կինը» ֆիլմի աստղը հունական ծագումով 92-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Կոստա-Գավրասի հետ դարձել է գլխավոր ֆրանսիական մրցանակի դափնեկիր։ Ռոբերտսին և Կոստա-Գավրասին շնորհվել են պատվավոր կոչումներ։
Հոլիվուդյան դերասանուհին ընտրել է սև ասիմետրիկ զգեստ, որը մերկ է թողնում մեկ ուսը և մի ձեռքը: Ոճաբաններն աստղին գեղեցիկ սանրվածք են նվիրել փափուկ ալիքներով, իսկ դիմահարդարներն ընդգծել են նրա բնական գեղեցկությունը չեզոք դիմահարդարման ներկապնակով։

Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում Ռոբերտսն ուրախ ժպիտ ուներ դեմքին։57-ամյա դերասանուհին երջանկությունից փայլել է՝ ստանալով մրցանակը, որով ճանաչվել են նրա նվաճումները կինոաշխարհում։ Մրցանակի նախկին հաղթողներ են եղել Քեյթ Բլանշեթը, Ջորջ Քլունին և Քրիստոֆեր Նոլանը:
«Շնորհակալություն, Փարիզ: Շատ շնորհակալ եմ», - հակիրճ և զգացմունքային ասել է Ջուլիան: