Ջուդ Բելինգեմը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի «SKIMS Mens» ներքնազգեստի ապրանքանիշի գովազդում: Լուսանկարներում Անգլիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի կիսամերկ կիսապաշտպանը գնդակով հնարքներ է կատարում: «Ես Ջուդ Բելինգեմն եմ: Բոլորը կրում են SKIMS»,- գովազդային արշավի ժամանակ ասում է 20-ամյա ֆուտբոլիստը: Ներքնազգեստի ապրանքանիշը ևս անդրադարձել է այս գործակցությանը. «Ջուդ Բելինգեմը՝ «SKIMS»-ի համար: ԵՎՐՈ-2024-ի նախօրեին Անգլիայի հավաքականի ռեկորդակիր խաղացողը՝ մեր ներքնազգեստով: Ֆուտբոլի լավագույնը հանդիպել է ներքնազգեստների լավագույնի հետ»:
Հիշեցնենք, որ «SKIMS Mens»-ի գովազդային արշավին ավելի վաղ մասնակցել է Նեյմարը: Քարդաշյանն իր ապրանքանիշը հիմնել է 2019 թվականին, իսկ 2023-ին ընդլայնել է տեսականին ու թողարկել նաև տղամարդու ներքնազգեստ: