Logo

Ջոնի Միտչելը 80 տարեկանում առաջին անգամ ելույթ կունենա Grammy մրցանակաբաշխության ժամանակ

16:34 / 30.01.2024Լուրեր
null
 

Լեգենդար երգչուհի և երգահան Ջոնի Միտչելը կիրակի  80 տարեկանում առաջին անգամ կժամանի «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության բեմ՝ որպես կատարող, հայտնում է cnn.com-ը։

Ձայնագրման ակադեմիան այդ մասին հայտարարել է կիրակի հաղորդագրության մեջ՝ ավելացնելով «Գրեմմիի» իննակի դափնեկրին աստղային կատարողների շարքին․ Դուա Լիպա, Բուրնա Բոյ, Բիլի Այլիշ, Օլիվիա Ռոդրիգո, Թրևիս Սքոթ, U2, Լյուկ Քոմբս և Բիլի Ջոել։

Միտչելը «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում առաջադրված է իր 2023 թվականի «Joni Mitchell at Newport» կենդանի ալբոմի համար։ Ալբոմը փաստում է նրա անակնկալ վերադարձը 2022 թվականին Ռոդ Այլենդի Նյուպորտ Ֆոլկ փառատոնի համերգային բեմ՝ 20 տարի հեռանալուց հետո։
Կանադացի  արտիստը 1997 թվականին ընդգրկվել է Ռոքն-Ռոլի Փառքի սրահում և 2002 թվականին Գրեմմիում արժանացել է կյանքի նվաճումների մրցանակի։ Նա առավել հայտնի է 1970-ականների այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Big Yellow Taxi», «Blue», « Ամելիա» և «Վուդսթոք»:
fastnews-ads-banner