Logo

Ջոնի Դեփը զարմացրել է երկրպագուներին իր տեսքով

18:30 / 24.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

61-ամյա Ջոնի Դեփն օրեցօր գեղեցկանում է: Դերասանին նկատել են Իսպանիայի Սան Սեբաստիանի հյուրանոցից դուրս գալիս։ Դեփը տեղական կինոփառատոնում ներկայացնում է իր «Մոդի, երեք օր խելագարության թևերի վրա» ֆիլմը:

Ողջունելով երկրպագուներին՝ Ջոնին ժպտալով կեցվածք է ընդունել և պատրաստակամորեն ինքնագրեր ստորագրել։ Նա հիանալի տեսք ուներ՝ հագնված կապույտ կտորից բաղկացած կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով:

Համացանցի օգտատերերը բարձր են գնահատել կինոաստղի կերպարանափոխությունը. «Հաճելի է տեսնել նրան նորից երջանիկ և ժպտացող», «Որքան գեղեցիկ է նա առանց փտած ատամների», «Նա գիրացել է, բայց դա իրեն սազում է»:

Հնարավոր է, որ Դեփին փոխվելու դրդել է իր նոր երիտասարդ սիրեցյալը Ռուսաստանից։ Ջոնիի և Չեխիայում բնակվող Յուլիա Վլասովայի սիրավեպը հայտնի դարձավ 2024 թվականի ամռանը: Այդ ժամանակվանից աղջիկը հաճախ է նկարներ հրապարակում դերասանի հետ և խոսում նրա մասին սոցիալական ցանցերում:  

fastnews-ads-banner