Logo

Ջոնի Դեփի մասնակցությամբ «Ժաննա Դյուբարին» պաշտոնապես կհայտնվի ռուսական կինոթատրոններում

16:26 / 18.04.2023Կինո
null

Ռուսական կինոթատրոններում կհայտնվի Ջոնի Դեփի մասնակցությամբ նոր ֆիլմը՝ «Ժաննա Դյուբարի» պատմական դրաման։

Ֆիլմը ռուսաստանցիներին կներկայացվի Russian World Vision կինոընկերության և Okko առցանց կինոթատրոնի համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս մասին հաղորդվում է սթրիմինգի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում։

«Ժաննա Դյուբարի» ֆիլմը պատմում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Լյուդովիկոս 15-րդ թագավորի վերջին սիրուհու՝ Ժաննա Դյուբարիի կյանքի, վերելքների ու վայրէջքների մասին։

Ջոնի Դեփը ֆիլմում խաղացել է Լյուդովիկոս 15-րդի դերը։ Սա դերասանի առաջին աշխատանքն է վերջին երեք տարվա ընթացքում։ Դյուբարիին ֆիլմում մարմնավորել է Մայվենը, որը նաև ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է։

«Ժաննա Դյուբարի» պատմական դրաման կբացի Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը կանցկացվի մայիսի 16-27-ը։

 

 

 

fastnews-ads-banner