Հունիսի 1-ից Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտուց անհայտ կորած 25-ամյա Անահիտ Մնացականյանին Սևանա լճում ջրասուզակներն առավոտյան հայտնաբերել են ջրահեղձ եղած:
25-ամյա Անահիտը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ էր: Մասնագիտությամբ՝ կոմպոզիտոր։ Աղջիկը նաև երգում էր «Օնդա Լատինա» խմբում:
Անահիտի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը գրել էր .«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25 ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին։ Եթե պատահական կասկածելի բան տեսնեք, հեռավոր սահմաններից , հեռու սահմանային կամ մոտակա գյուղերից աղաչում եմ արձագանքել։ Անահիտս է երգում»: