22-ամյա դերասանուհի Հոլլի Բեյլին, որը նկարահանվել է «Ջրահարսը» ֆիլմի ռիմեյքում, սոցցանցերում հրապարակել է Արիել տիկնիկի լուսանկարը։
Ատլանտայում բնակվող նկարչուհին ստեղծել է Արիել տիկնիկ, որն ամբողջությամբ արտացոլում է դերասանուհու կերպարը ֆիլմում: Հոլլին անմիջապես հրապարակել է տիկնիկի լուսանկարն իր 4,1 միլիոն հետևորդների համար։
«Սա այնքան մեծ նշանակություն ունի ինձ համար: Ունենալ տիկնիկ, որը նման է ինձ, որը Դիսնեյի իմ սիրելի հերոսն է, շատ սյուրռեալիստական է: Հիմա կլացեմ»,- ասել է դերասանուհին։
Դերասանուհու տեսահոլովակը հարյուր հազարավոր լայքեր է հավաքել, շատերն այնքան են հավանել տիկնիկը, որ պատրաստ են եղել գնել այն, սակայն այս խաղալիքը դեռ զանգվածային արտադրության չի հանվել:
Հիշեցնենք, որ Disney կինոընկերությունը 2019 թվականի ամռանն առաջին անգամ հայտարարեց, որ Հոլլի Բեյլին կմարմնավորի արքայադուստր Արիելին։ Ռիմեյքի առաջին թիզերը թողարկվել է անցյալ աշնանը: Ֆիլմն ամբողջ աշխարհում էկրան կբարձրանա մայիսի 26-ին։ Ռեժիսորն է Ռոբ Մարշալը։