Գրող Ջորջ Ռ.Ռ. Մարտինը հայտարարել է, որ 75%-ով ավարտել է «Սառույցի և կրակի երգը» շարքի վեցերորդ մասը, հայտնում է Thebrag.com-ը։
Մարտինը մանրամասնել է, որ աշխատանքների ¾-ն ավարտված է։ Նա նաև խոստովանել է, որ երկրպագուների ճնշման պատճառով դադարել է կանխատեսումներ անել, թե երբ է ավարտելու գիրքը։
«Մի օր գիրքը կավարտվի, իսկ հետո կհրատարակվի: Իսկ հետո՝ հաջորդ օրը, ինչ-որ մեկն ինձ թվիթ կուղարկի. «Իսկ ե՞րբ կտեսնենք «Գարնան երազներ»-ը»:
Ջորջ Մարտինը «Սառույցի և կրակի երգը» գրքերի շարքի հեղինակն է, որոնց հիման վրա նկարահանվել են «Գահերի խաղը» և «Վիշապի տունը» հեռուստասերիալները։ «Պար վիշապների հետ» հինգերորդ մասը թողարկվել է 2011 թվականին։
Մարտինն ավելի վաղ հայտարարել էր, որ «Վիշապի տանն» առնվազն 4 սեզոն է անհրաժեշտ։