Logo

Ջորջ Մարտինն ասել է, թե քանի սեզոն է անհրաժեշտ «Վիշապի տունը» սերիալին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:04 / 13.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Գրող Ջորջ Մարտինի խոսքով, որի վեպերի հիման վրա էլ նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, «Վիշապի տունը» սերիալին անհրաժեշտ է չորս եթերաշրջան` յուրաքանչյուրը 10 դրվագով: Գրողն անձնական կարծիքը ներկայացրել է իր բլոգում: 

Մարտինի խոսքով` նման դեպքում հնարավոր կլինի ամբողջ պատմությունը փոխանցել պատշաճ կերպով:

Գրողը մեկնաբանել է նաև «ժամանակի թռիչքները» սերիալում, որոնց համար որոշ քննադատներ նախատել են նախագիծը։ Մարտինը կարծում է, որ սերիալի ստեղծողները լավ են աշխատել նման անցումների հետ։ Իհարկե, ինչ-որ բան բաց է թողնվել, բայց եթե ավելի շատ դրվագներ լինեին, միևնույն է` կգտնվեին դժգոհ հեռուստադիտողներ։ Նման դեպքում էլ կբողոքեին, որ սերիալը շատ երկար է ստացվել։

Մարտինը բարձր է գնահատել «Վիշապի տան» ութերորդ դրվագը։ Մասնավորապես` նրան դուր է եկել Փեդի Քոնսիդայնի խաղը, որը մարմնավորում է Վիզերիս թագավորի կերպարը։ Ըստ գրողի՝ դերասանն արժանի է «Էմմի»-ի:

«Վիշապի տունը» «Գահերի խաղի» պրիքվելն է։ Շոուի գործողությունները տեղի են ունենում բնօրինակի իրադարձություններից մի քանի դար առաջ։ Ուշադրության կենտրոնում է Թարգարիեն ընտանիքը։
«Վիշապի տունը» սերիալի առաջին եթերաշրջանի վերջին դրվագը եթերում կլինի հոկտեմբերի 23-ին։

fastnews-ads-banner