Logo

Ջոնի Դեփն Էմբեր Հերդի գործով փաստաբաններին հրավիրել է ԱՄՆ-ում իր առաջին համերգին

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:42 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոլիվուդյան դերասան և երաժիշտ Ջոնի Դեփն ԱՄՆ-ում իր առաջին համերգին հրավիրել է փաստաբաններին, որոնք պաշտպանել են իրեն Էմբեր Հերդի գործով դատավարության ժամանակ, հայտնում է TMZ պորտալը։

Ջոնի Դեփն սկսել է ԱՄՆ-ում իր շրջագայությունը երաժիշտ Ջեֆ Բեքի հետ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի The Anthem հարթակում, իսկ նրա փաստաբաններ Կամիլա Վասկեսը և Բեն Չուն ստացել են դահլիճում լավագույն տեղերից մեկը:

ben chew johnny depp camille vasquez

Ավելի վաղ Us Weekly-ն գրել էր, որ Դեփը հարաբերությունների մեջ է իր փաստաբան Ջոել Ռիչի հետ։ Հաղորդվում էր, որ դերասանն ու փաստաբանը հանդիպում են մեկ ամսից ավելի։ Սկզբում նրանք գաղտնի հանդիպում էին հյուրանոցներում՝ սիրավեպը թաքցնելու համար, սակայն այժմ չեն թաքցնում այդ ամենը։ Նրանց ծանոթության ժամանակ Ջոել Ռիչն ամուսնացած էր, սակայն այժմ նա ամուսնալուծվում է։ Փաստաբանը երկու երեխա ունի:

fastnews-ads-banner