Վերջերս Ջոնի Դեփը և բրիտանացի կիթառահար Ջեֆ Բեքը թողարկել են համատեղ երաժշտական ալբոմ, որը կոչվում է «18»: Սակայն թողարկումն առանց սկանդալի չի անցել՝ արտիստներին մեղադրել են երգերից մեկի բառերը գողանալու համար։
Բանագետ Բրյուս Ջեքսոնը պնդում է, որ Դեփն ու Բեքը գողացել են իր 1974 թվականին թողարկված «Get Your Ass in the Water and Swim» գրքից մի քանի տող, որը ներառում էր աֆրոամերիկացիների շրջանում սիրված կենացների ցանկը: Հեղինակը գքրի վրա աշխատել է նախկին բանտարկյալ Սլիմ Ուիլսոնի հետ միասին։
Բրյուսի խոսքով՝ իր «Hobo Ben» կենացից տողերը գրեթե բառացի ներառվել են Ջոնի և Ջեֆի «Sad Motherfuckin’ Parade» երգում։
«Միակ տողերը, որոնք Դեփն ու Բեքն են գրել՝ «Big time motherf-r» և «Bust it down to my level» տողերն են», - ասել է Ջեքսոնը Rolling Stone-ին։ «Մնացած ամեն ինչ վերցված է Սլիմի պատմություններից, իմ գրքից։ Ես երբեք նման խնդրի չեմ հանդիպել։ Ես 50 տարի է, ինչ նյութեր եմ հրապարակում, և առաջին անգամն է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է վերցնում ու իր անունը դնում տողերի տակ»,- հավելել է բանահյուսը։
Բրյուս Ջեքսոնը դեռ հայց չի ներկայացրել երաժիշտների դեմ, սակայն չի բացառում նման սցենարը։ Սակայն, դատական գործընթացներում նրան կարող է խանգարել այն, որ կենացները պատկանում են բանավոր ստեղծագործության գործերին։


