Logo

Ջոնի Դեփը «Ժաննա Դյուբարի» ֆիլմի պրեմիերայից առաջ դիմել է ռուս հանդիսատեսին

12:00 / 13.07.2023Պրեմիերա
null

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված ռուսաստանցի հանդիսատեսին՝ իր մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմի ցուցադրության նախօրեին։ Դեփի տեսաուղերձը ցուցադրվել է Մոսկվայում ֆիլմի նախադիտման ժամանակ։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 20-ին։ Ֆիլմում Դեփը խաղում է Լուի XV-ի դերը։

Դիմելով ռուսներին՝ դերասանը շնորհակալություն է հայտնել դիտման համար և ընդգծել, որ հպարտ է իր նոր աշխատանքով։

«Լավ եղեք, կտեսնվենք»,- տեսաուղերձի վերջում ասում է դերասանը։

2021 թվականին Դեփը նույնպես տեսաուղերձով դիմել էր ռուսներին «Minamata» ֆիլմի պրեմիերայից առաջ և ռուսերեն ողջունել նրանց։

«Ժաննա Դյուբարի» ֆիլմը պատմում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Լյուդովիկոս 15-րդ թագավորի վերջին սիրուհու՝ Ժաննա Դյուբարիի կյանքի, վերելքների ու վայրէջքների մասին։ Սա դերասանի առաջին աշխատանքն է վերջին երեք տարվա ընթացքում։ Դյուբարիին ֆիլմում մարմնավորել է Մայվենը, որը նաև ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է։

Տեսանյութը՝ այստեղ։

 
fastnews-ads-banner