Ջոնի Դեփը կվերադառնա կապիտան Ջեք Ճնճղուկի դերին: Դերասանը կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասում, գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ աղբյուրների վկայակոչելով։
««Կարիբյան ծովի ծովահենները» նոր ֆիլմի հյուրերի ցանկը ցույց է տալիս, որ Ջոնի Դեփը վերադարձել է կապիտան Ջեք Ճնճղուկի դերին», - գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ Դեփն ավելի վաղ ասել էր, որ այս տարի չի վերադառնա ֆիլմաշար։
Նոր ֆիլմի աշխատանքային անվանումը, ըստ թերթի աղբյուրների, «A Day At The Sea» է։ Նկարահանումները նախատեսվում է սկսել 2023 թվականի փետրվարի սկզբին՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի վայրում։ Հոդվածում նաև ընդգծվում է, որ Disney-ը, որին պատկանում է ֆիլմաշարը, ցանկանում է «ամեն ինչ հնարավորինս գաղտնի պահել»:
«Ամեն ինչ իր սկզբնական փուլում է, և նախագիծը, որը կոչվում է «A Day At The Sea», դեռևս ռեժիսոր չունի։ Նախատեսվում է, որ Ջոնին փորձնական նկարահանում կունենա փետրվարի սկզբին, մինչ արտադրությունն ամբողջությամբ սկսվի»,- ասել է աղբյուրը:
Ըստ The Sun-ի՝ ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Բրյուս Հենդրիքսը, որն աշխատել է ծովահենների մասին առաջին երեք ֆիլմերի վրա, նշանակվել է նոր նախագծի գործադիր պրոդյուսեր։


