Logo

Ջոնի Դեփի ներկայացուցիչը հերքել է դերասանի՝ Ջեք Ճնճղուկի դերին վերադառնալու մասին լուրը

15:00 / 25.11.2022Դերասաններ
null

Ջոնի Դեփին մոտ աղբյուրը մեկնաբանել է դերասանի՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարում Կապիտան Ջեք Ճնճղուկի դերին վերադառնալու մասին լուրը, հայտնում է The New York Post-ը։

Աղբյուրի խոսքով՝ արտիստը չի մասնակցի ֆիլմի նոր մասի նկարահանումներին։ Խոսակցությունները, թե Դեփը կրկին կարող է հայտնվել նախագծում, օրերս ամենաքննարկվող լուրն էր, որը հայտնվել էր արտասահմանյան լրատվամիջոցներում։ Ըստ The Sun-ի՝ Ճնճղուկի վերադարձն ընթացքի մեջ է, դերասանը, ենթադրաբար, փորձնական նկարահանման փուլում է:

«Կարիբյան ծովի ծովահենները» շարքի առաջին ֆիլմը՝ «Սև մարգարտի անեծքը», թողարկվել է 2003 թվականին։ Թողարկվելուց հետո ֆիլմը զբաղեցրել է 22-րդ տեղը պատմության ամենաշատ եկամուտն ունեցող ֆիլմերի ցանկում։

 

fastnews-ads-banner