«Ջոն Ուիք 4» ֆիլմը հանգստյան օրերին գլխավորել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինովարձույթը, հայտնում է kinobusiness.com պորտալը։
Ֆիլմը հանգստյան օրերին 3855 կինոթատրոններից վաստակել է ռեկորդային 73,5 միլիոն դոլար: Իսկ Ջոն Ուիքի մասին առաջին ֆիլմը 2014 թվականի հոկտեմբերին հավաքել էր 14,4 միլիոն դոլար։
Ֆիլմաշարի գլխավոր դերակատար Կիանու Ռիվզի համար ավելի լավ մեկնարկ եղել է միայն «Մատրիցա․ Վերալիցքավորում» ֆիլմի թողարկումը։
Նշվում է, որ ֆրանշիզի չորրորդ ֆիլմն արժանացել է նաև քննադատների 95 տոկոս դրական արձագանքներին։