Logo

«Ջոկեր»-ի սցենարիստը պատմություն կգրի «Spawn» ֆիլմի էկրանավորման համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:30 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թոդ Մաքֆարլեյնի «Spawn» կոմիքսի ադապտացիայի նկարահանող խմբին է միացել 3 սցենարիստ, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ֆիլմի սցենարը գրելու են Սքոթ Սիլվերը, Մալքոլմ Սփելմանը և Մեթյու Միքսոնը։ Սիլվերը հայտնի է «Joker» և «The Fighter» ֆիլմերի համար պատմություններ գրելով։ Այս երկու նախագծերի համար նա առաջադրվել է «Օսկար»-ի։ Սփելմանի աշխատանքներից են «The Falcon and the Winter Soldier» մինի-սերիալը և «Empire» դրաման:

Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Ջեյմի Ֆոքսը, որը հայտնի է «The Amazing Spider-Man 2» և «Django Unchained» աշխատանքներով:

«Spawn» կոմիքսների առաջին ադապտացիան թողարկվել է 1997 թվականին, սակայն ֆիլմը հաջողություն չի ունեցել՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով ընդամենը 88 միլիոն դոլար։

fastnews-ads-banner