Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ասել է, որ պատրաստ է կրճատել «Ավատար» ֆիլմաշարը, եթե երկրորդ և երրորդ մասերը ձախողվեն, հայտնում է kinopoisk.ru-ն։
Ըստ ռեժիսորի՝ այժմ ապրում ենք մի աշխարհում, որտեղ հանդիսատեսը կորցրել է կինոթատրոնում ֆիլմ դիտելու սովորությունը։ «Միգուցե մարդկանց հիշեցնենք, թե ինչ է կինո գնալը։ Հարցն այն է, թե հիմա քանի՞ մարդու է դա հետաքրքրում»:
Ռեժիսորի իդեալական պլանը հինգ ֆիլմն է։ Կստացվի՞ ամբողջը թողարկել, թե՞ կսահմանափակվի երեքով՝ ցույց կտա ժամանակը։
Ֆիլմաշարի երկրորդ մասը՝ «Ավատար. Ջրի ճանապարհը», կթողարկվի դեկտեմբերի 16-ին:
Կարող եք կարդալ նաև՝